Սանկտ Պետերբուրգում 8 երեխա ու դեռահաս անհետացել է 24 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է 78 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 14-ից 17 տարեկան չորս տղաների և երկու աղջիկների ծնողները դիմել են իրավապահ մարմիններին՝ դեռահասների անհետացման մասին հայտարարություններով։
Նշվում է, որ անհետ կորածներից հինգը գրանցված են անչափահասների գործերով վարչությունում։
Բացի այդ, ըստ կամավորների, փետրվարի 20-ին քաղաքում անհետացել են 10 և 12 տարեկան երկու տղաներ, հայտնում է 78-ը։ Անչափահասների անհետացման հանգամանքների մասին տեղեկություն չի ստացվել, այլ մանրամասներ և հանգամանքներ չեն նշվում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝