ՌԴ–ում Նովոսիբիրսկի կենտրոնում եռացող ջրով խողովակի պայթելու հետեւանքով 13 մարդ այրվածքներ է ստացել, լրագրողներին հայտնել են շրջանի առողջապահության նախարարությունից։ Սկզբում խոսվում էր միայն երկու զոհի մասին։
«Այսօր Նովոսիբիրսկի Լենինսկի շրջանում տեղի ունեցած կոմունալ վթարի հետևանքով վիրավորված 13 հոգի բուժօգնության են դիմել, բոլորն ունեն առաջին և երկրորդ աստիճանի ստորին վերջույթների ջերմային այրվածքներ, երկու հոգի տեղափոխվել են մարզային հիվանդանոցի այրվածքների կենտրոն։ Երկուսի վիճակը բավարար է»,- ասել են նախարարությունում։
Սոցցանցերում նշում են, որ ջեռուցման այս ցանցը անցկացվել է 60 տարի առաջ, իսկ վերջին անգամ վերանորոգվել է 34 տարի առաջ։