Ամուսնուս ընտանիքը ինձ դրեց ընտրության առաջ՝ կամ ամուսին, կամ երեխա. Արմինե Պողոսյան
Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն է դերասանուհի Արմինե Պողոսյանը։
«Տարիներ հետո միգուցե ինձ մեղադրեմ, բայց հիմա ապրում եմ օրով, որովհետև չգիտեմ՝ վաղը ինչ կլինի։ Իմ ամուսինը այնքան ջերմություն, այնքան երջանկություն է ինձ տալիս, որ գուցե չզղջամ տարիներ հետո։
Իմ դիմաց դրվեց դա՝ կամ ամուսին կամ երեխա։ Շատ բարդ, անելանելի վիճակում էի հայտնվել այդ ժամանակ, երբ ինձ ասաց, որ պետք է ընտրություն անեմ, աշխարհը փուլ եկավ իմ գլխին, որովհետև այնքան երազանքներ ունեի, բայց մտածեցի, որ եթե հրաժարվեմ իրենից, ինչ պետք է անեմ երեխան, եթե անձնական երջանկություն չունեմ։
Ես ուրիշ ելք չունեի, արդեն ամուսնացել էի, 1 տարի անցել էր, ես երջանիկ էի ու ընտրեցի իրեն։ Ես կասեի ամուսնուս ընտանիքը ինձ դրեց այդ ընտրության առաջ։
Այսքան տարիների իմ ներսի ցավն է դա, բայց հիմա կյանքը ինձ ինչ տվել է ես փորձում եմ վայելել դա, որովհետև կյանքը այնքան անկանխատեսելի է, Փառք Աստծո, հրաշք քրոջ և եղբոր զավակներ ունեմ, բոլորն էլ ինձ շատ սիրում են, գնահատում են, կիսվում են ինձ հետ, ես էլ՝ իրենց հետ, որովհետև մանավանդ եղբորս զավակներին ես ու հարսս ենք մեծացրել։
Ծնվել են ինձ տեսել են մինչև ամուսնությունը և երբ որ ամուսնացա շատ ծանր տարան իրենք, երբ տանից դուրս եկա ես։ Բայց Փառք Աստծո հիմա այնքան են սիրում ամուսնուս, ինձնից շատ են սիրում»։