ՀՐԱՏԱՊ… 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 29-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 4, ֆիզիկական ներգործության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու պոռնկագրական նյութեր պատրաստելու և տարածելու՝ 3-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հղիության արհեստական ընդհատման կամ ամլացմանը հարկադրելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, խոշտանգման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրամիջոցի մաքսանենգության, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ինքնիրավչության, ընտանեկան բռնության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ համարժեք նյութերի (անալոգի) գործածմանը հակելու կամ ներգրավելու, գրավառուին վնաս պատճառելու և շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, պետական ունեցվածքի գողության և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: