Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Տարոն Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ և Զորական գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտներ, Տավուշի մարզի բնակիչներ 32-ամյա Հմայակ Ա.-ին և 22-ամյա Լևոն Չ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Հմայակ Ա.-ն տեղում մահացել է, իսկ վիրավոր Լևոն Չ.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վաչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Աստանյանն ու պարեկ Ամիրզյանը սահմանազատել են տարածքը և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Դեպքի մասին Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքի վայրում, մինչև վրաերթը, վթարված է եղել վրաերթի ենթարկվածներից մեկի «06»-ը և մյուսը եկել է ընկերոջն օգնելու իր «06»-ով, ինչից հետո վրաերթի են ենթարկվել, ինչն էլ դարձել է մեկի մահվան պատճառ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝