Կրակել են Լֆիկի վրա. Շտապ !!! Սարսափելի է!!! Քիչ առաջ արտակարգ իրավիճակ Փարվանա ռեստորան.. Միայն իմանաք ովքեր են մասնակցել խոշոր ծեծկռտուքին

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի բնակիչներից մեկը՝ Հ․ Գ․-ն վերոնշյալ ռեստորանի բակում վիճաբանել է Հացիկ համայնքի վարչական ղեկավար Հ․ Ն․- հետ, որի ժամանակ ձեռքով հրել է նրան։

Վարչական ղեկավարը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետ-հետ է գնացել ու հենվել պարսպին։ Վիճաբանությանը խառնվել է Գ․ Մ․-ն՝ Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա, բռնելով վարչական ղեկավարին հրած տղամարդու շորերից, բռունցքով հարվածել է նրա գլխի ձախ մասին, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածք։

Միջադեպը, սակայն, սրանով չի ավարտվել, վիճաբանողներին է մոտեցել Լ․ Գ․-ն՝ «Ախուրյանի համալիր մարզադպրոցի» տնօրենը՝ այլ անձանց հետ, քաշքշել են Հացիկի վարչական ղեկավարին հարված Հ․ Գ․-ին, գցել գետնին, ինչի հետևանքով նա աջ ձեռքի արմնկային հատվածում ստացել է մարմնական վնասվածք:

Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ Քր․ օր.-ի 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *