Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների մի խումբ հանրային կին գործիչների հետ։

Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների մի խումբ հանրային կին գործիչների հետ։

Քննարկվել են մեր պետությանը և հասարակությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ, հանրային կյանքում կանանց ներգրավվածության մեծացման կարևորությունը։

«Չափազանց կարևոր է, որ կանայք ակտիվ մասնակցություն ունենան ներհանրային հաշտության վերականգնման գործին։ Ձեր հմայքով, ձեր ներողամտությամբ, ձեր խորաթափանցությամբ դուք կարող եք մեծապես նպաստել մեր հասարակությանը վերականգնել փոխադարձ հարգանքը, մի կողմ թողնել թշնամանքը։ Այս թշնամանքը ամենամեծ վտանգն է մեր երկրի համար»- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Քննարկման ավարտին Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կանանց միամսյակի առթիվ։ Ի պատիվ հյուրերի կազմակերպվել է տոնական ընդունելություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *