Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 23-ին և 24-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են
տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։