Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Սավու ծովում, 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 77,2 հազար բնակչություն ունեցող Էնդե քաղաքից 85 կմ հարավ-արևելք։
Օջախի խորությունը կազմել է 50 կմ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: