Վիրավոր կա․ Պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։Վիրավոր կա․

Այսօր՝ մարտի 24-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։Հայտնում է Shamshyan-ը։

Պարեկներն ու ոստիկանները Զոհրաբի փողոցում հայտնաբերել են ատրճանակից կրակված թվով 6 պարկուճ, իսկ Իսակովի փողոցում՝ կրակված 1 գնդակ։

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ անձնակազմի գծով պետի տեղակալ Ալիկ Ղազարյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վաչիկ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Բ․-ն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են ենթադրյալ սպանության փորձ կատարողի ինքնությունը, ով ոստիկանների ու պարեկների կողմից տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *