Ցանկացած հարցում քանդել եղած համակարգը և տեղում չսարքել ոչինչ՝ սխալ է, իսկ փորձը ցույց է տալիս, որ տեղում չի սարքվում ոչինչ:

Ցանկացած հարցում քանդել եղած համակարգը և տեղում չսարքել ոչինչ՝ սխալ է, իսկ փորձը ցույց է տալիս, որ տեղում չի սարքվում ոչինչ:

Պետական համակարգի օպտիմալացումը պետք է որ դաս լիներ. խնդիրները օպտիմալացման արդյունքում միայն խորացան՝ վկան գյուղատնտեսության բարձիթողի վիճակը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եզակի հաստատություն է, այն լոկ կառույց չէ, ի՞նչ է՝ հետո Օպերան, ֆիլհարմոնիկի շե՞նքն են առաջարկելու տանել օրինակ «մշակութային քաղաք»:

Բերքլիի և Սորբոնի համալսարանների տեղը ոչ ամերիկացիները, ոչ էլ ֆրանսիացիները հավանաբար չգիտեն, հակառակ պարագայում ինչպե՞ս չեն «ֆայմել» այդ պատմաճարտարապետական շենքերը ասենք հյուրանոցներ դարձնել։

Այս օրերին իրավասու չինովնիկները փակել են իրենց ականջները և չեն ցանկանում լսել տասնյակ մարդկանց նեղ մասնագիտական հակափաստարկները: Անգիր արած նույն տեքստն են կրկնում. չէ՜, կներեք, մի նոր հանճարեղ միտք է դաշտ նետվել՝ ակադեմիական քաղաքը կունենա մետրո և տրամվայ: Իրո՞ք, դուք հավատու՞մ եք ձեր ասածին…

Մի խոսքով «վիտուալ ակադեմիական քաղաք»՝ վիրտուալ մետրոյով, տրամվայով և ի վերջո բուհերով։

Մենք բոլոնյան համակարգ վերապրած ժողովուրդ ենք, սրան էլ հուսամ կդիմանանք…

Հ.Գ. Ինչպես հասկացաք, այսօր փոդքաստը լինելու է հենց այս թեմայով, գրեք հաջորդիվ, թե ի՞նչ թեմաներով կուզեք լսել փոդքաստ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *