ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ… Բքի հետևանքով տները անցել են ձյան տակ, ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի

Կարս նահանգի Սուսուզ շրջանի Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։

Անանցանելի են դարձել մի շարք ճանապարհներ։ Նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի։

«Գարնանն էինք սպասում, բայց նորից ձմեռ եկավ»,- նշել են տեղի բնակիչները։

Նշվում է, որ ջերմաստիճանը հասնում է մինուս 7-ի, իսկ բարձրադիր հատվածներում տեղումները թեթևակի ընդհատումներով դեռ շարունակվում են։

Փակ ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել և ճանապարհը բացվել է փրկարարական ջոկատաների օժանդակությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *