Բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ… կան զոհեր

Թուրքիայի Հաթայ նահանգում ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, ևս 31-ը՝ վիրավորվել. իր Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոջան։

Հաղորդվում է, որ բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, որը հավաքվել էր նորակոչիկներին զինվորական ծառայության ուղարկելու, ապա բախվել մոտակայքում կայանված մեքենաներին։ Հարվածի ուժից այրվել է երկու միկրոավտոբուս, ընդհանուր առմամբ տուժել է 12 մեքենա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *