ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԼՈՒՐ. Զինծառայողի ընտանիքին են հանձնվել թեւ, ծնոտ, կրծքավանդակի մի հատված եւ երեք ոտք

«Հրապարակ»-ը գրում է.

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Աբրահամ Հակոբյանը հույս չունի, որ իշխանությունները  կբացահայտեն Էջմիածնի «Քիմիկների զորամասի» առեղծվածը: Գոռ Հակոբյանը Վաղարշապատի հայտնի «Քիմիկների խմբի» զինծառայողներից էր: Հայրը պատմում է, որ 2020-ի հոկտեմբերի 20-ին նրան՝ 61 զինծառայողներից բաղկացած խմբի հետ, ավտոբուսներով տարել են Կովսական (Զանգելան)՝ այն ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով:

Այս ամենի հետեւանքով «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մյուս 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհետ կորած են համարվում։

Աբրահամ Հակոբյանը «Հրապարակին» հայտնեց, որ վաղը տեղի կունենա այս զորամասի առնչությամբ հարուցված քրեական գործի հերթական դատական նիստը: Նշենք, որ, ըստ քննվող գործի նյութերի, գեներալ Անդրանիկ Մակարյանը խմբին հավաքել է Կապանի զորամասում ու հրահանգել՝ զբաղվել Կովսական մտած 12-15 հոգանոց ադրբեջանական խմբով։ Նաեւ նշել է, որ ինքը նույնպես անձամբ մասնակցելու է գործողությանը։ Սակայն արդեն նշված վայրում են 62 հայ զինծառայողները պարզել, որ իրենց 500-ից ավելի ադրբեջանական խումբ է սպասում։
«Վաղը դատի ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Հույս միշտ կա, հույսով սպասում ենք…. իշխանություններից որեւէ սպասելիք չկա, ոչ մի բան չեն անում։ Որ ինչ-որ բան անելու լինեին, մինչեւ հիմա կանեին։ Թե ինչն է անգործության պատճառը, չգիտեմ, ականջի հետեւ են գցում, հավանաբար՝ ձեռնտու չէ, որ իրականությունը բացահայտվի: Փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, ասում` գնացեք տուն, ամեն ինչ լավ կլինի: Դե, երեւի ձեռք չի տալիս, որ այս գործը բացահայտվի: Հոկտեմբեր ամսին գնացինք Էջմիածին, որոշ ծնողներ էնտեղ էին, մոտեցանք հրամանատար Աբգարյանին, Աբգարյանն ասեց` գնացել են Զանգելան ու պլեն եմ մնացել»,- նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *