ԱՅՍ ՈՒՇ ԺԱՄԻՆ ՇՏԱՊ ԼՈՒՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ… ՎԻՐԱՎՈՐ ՈՒՆԵՆՔ

Սյունիքում հրազենային վիրավորումով ու դանակահարված վիճակում քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոց

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի ծակած կույր վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 33-ամյա Մհեր Աբգարյանն է։ Տեղում պարզվել է նաև, որ «ձախ թիկնային գծով երրորդ գոտկային ողի մակարդակի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։ Նա Կապանի բնակիչ, 30-ամյա Արարատ Դավթյանն է։ Բժիշկները հայտնել են, որ նա նույնպես ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *