Ժողпվուրդ ջան, երբ տեսնեք այս ստահակին շտшպ դիմեք ոստիկшնություն. Ավազակություն մայրաքաղաքի Պռոշյան փողոցում. հետախուզվում է կատարողը (տեսանյութ)

Մարտի 21-ի ժամը 11.26-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը անցորդի պայուսակը գողացավ և դիմեց փախուստի։ Ահազանգողը հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել ու նկատել է, որ փախչողի մոտից զենք է ընկել։ Հաջորդ ահազանգը ստացվել էր րոպեներ անց։

Տուժող 60-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ Պռոշյան 2 հասցեի մոտ անհայտ անձը ատրճանակի բռնակով հարվածել է իր գլխին և հափշտակել բանկային քարտ ու գումար։ Իրավապահներն անմիջապես մեկնել էին դեպքի վայր։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ անհետաձգելի գործություններ։ Արաբկիր քննչական բաժնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1999 թվականին ծնված Հովհաննես Հակոբյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հովհաննես Հակոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *