Սերժ Սարգսյանի և ղարաբաղյան կլանի անձնական` գրպանային լրագրողը Էդիկ Բաղդասարյանը. ինչու հետքը չի գրում ղարաբաղցիների հանցանքների մասին և որքան կաշառք է ստանում

«Հետք» պարբերականը, իսկ այսօր նաև կայքը, հանդես է գալիս, որպես հետաքննող հոդվածների, վերլուծություների և այլ նյութերի հրատարակման գլխավոր մեդիա հարթակ։ Սակայն, թերևս քչերն են խորանում թե այդ նյութերը քաղաքական ինչ հետագիծ ունեն, կամ ովքեր են այդ նյութերի քաղաքական պատվիրատուները։ Իսկ դրանք բավական ուշագրավ են։ «Հետքի» հիմնադիրն ու ղեկավարը հայտնի լրագրող Էդիկ Բաղդասարյանն է, որը թեպետ հազվադեպ է հոդվածներով հանդես գալիս, սակայն նա հանդիսանում է «Հետք»-ի քաղաքական և պատվերով նյութերի գլխավոր համակարգողը։

Թերևս ընթերցողներից քչերը գիտեն, որ ծագումով արցախցի Էդիկ Բաղդասարյանը սերտ կապեր ունի ծագումով արցախցի, Հայաստանի նախկին նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների հետ, որոնց միջոցով լուծում է ոչ միայն սեփական մեդիայի, այլև անձնական հարցերը։ «Հետքում» ընթերցողը դժվար գտնի որևէ հետաքննություն, կամ վերլուծական հոդված, որոնք վերաբերում են Սերժ Սարգսյանի, նրա փեսայի՝ հայտնի Միշիկի, կամ նրան ընտանիքի մյուս անդամների, Արցախի ՊՆ, իսկ հետո նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի, արցախցի մյուս բարձրաստիճան օլիգարխ պաշտոնյաների չարաշահումների, ապօրինի հարստությունների վերաբերյալ։ «Հետք»-ի ղեկավարն այսօր էլ շարունակում է սերտ կապեր պահպանել ծագումով արցախցի նախկին նախագահների և այլ պաշտոնյաների հետ։ Ըստ որոշ լուրերի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով «Հետք»-ում բազմաթիվ նյութեր են հրատարակվել որոնց թիրախը եղել են տարբեր քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ։ Ավելին, ժամանակին Սերժ Սարգսյանի պատվերով «Հետք»-ում նաև պախարակող վերլուծություններ և հոդվածներ էին հրատարակվում Սերժ Սարգսյանի քաղաքական թիմակիցների վերաբերյալ՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Այլ կերպ ասած «Հետք»-ում գլխավոր հետաքննողը եղել և շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը։ Հենց Սերժ Սարգսյանն է հաճախ «Հետքին» սնուցել տարբեր պաշտոնյաների և գործիչների վերաբերյալ բազմաթիվ կոմպրոմատներով ու նյութերով։ Նույնը շարունակվում է նաև այսօր։ «Հետքի» հետաքննողները բազմաթիվ պախարակող հոդվածներ են գրում տարբեր գործիչների և պետական պաշտոնյաների մասին, սակայն ծպտուն չեն հանում Հայաստանը տասնամյակներով թալանած և կողոպտած նախկին նախագահների և արցախցի պաշտոնյաների մասին։ Հետքն այսօր թերևս դարձել է «ղարաբաղյան կլանի» թաքնված խոսափողը, այսպես ասած մեդիապաշտպանը, որը հանդես է գալիս անաչառ և արդար լրագրության դիմակի տակ, սակայն իրականում Սերժ Սարգսյանի կոմպորմատների տրցակի սպառողն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *