Նախաձեռնության նպատակն է ձևավորել միասնական հանրույթ, որն իր մեջ ներառելու է տնտեսության, իրավունքի, կրթության, քաղաքականության և հանրային կյանքի այլ ոլորտների ներկայացուցիչների։
Հանրույթ, որտեղ կլինի հայ ժողովրդի մասնագիտական ներուժի մոբիլիզացիա՝ հեռանկարով, որ միշտ էլ գոյություն ունեն ներկա և սպասվող բարդագույն իրավիճակներից դուրս գալու լուծումներ։
Հարթակի գործունեության առաջնահերթություններից են լինելու պանելային քննարկումները հրատապ թեմաներով, ինչպես ռազմավարական, այնպես էլ սոցիալ-տնտեսական սուր խնդիրների բարձրաձայնման, և որ առավել կարևոր է՝ հաղթահարման ուղիներ փնտրելու և առաջարկելու շուրջ։
Ուրախ կլինենք համագործակցության համար՝ իրենց ոլորտին նվիրյալ մասնագետների և փորձագետների հետ:
«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնության կարևորագույն սկզբունքներից է՝ տարբեր ոլորտներում ստեղծված իրավիճակի քննարկման անաչառությունն ու օբյեկտիվությունն ապահովելը, առհասարակ հարթակում առողջ քննարկումների և առողջ խոսքի գերակայությունը։
«Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնություն