Սիրելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա առթիվ: Բոլորին հայտնի ճշմարտություն է, որ սպորտն այն եզակի բնագավառներից է, որի լեզուն համամարդկային է ու հասկանալի բոլորին: Այն միավորում է մարդկանց, տարբեր ազգերին ու պետություններին, որոնց ներկայացուցիչները՝ անկախ տարաձայնություններից, մրցահարթակ են դուրս գալիս և մարզասերներին պարգևում մրցակցության ու պայքարի զգացողությունը: Ես շատ կուզենայի, որ սպորտի հիմնական արժեքները, ինչպիսիք են արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը, կիրառելի լինեին նաև մեր կյանքի մյուս բնագավառներում: Ես միշտ ասել եմ, որ մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին, քանզի հենց այդ հաղթանակներով է ուղղվելու մեր երկրի կոտրված մեջքը, հենց այդ հաղթանակներով ենք մենք աշխարհին ապացուցելու, որ դեռ ասելիք ու անելիք ունենք:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում նոր հաղթանակներ ու նվաճումներ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *