ՇՏԱՊ.. ՊԲ-ն հայտնել է զոհերի և վիրավորների թիվը

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածը շուրջ 600 իսրայելցի զինվոր է զոհվել:

Այս մասին նշված է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքէջում տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ Մանրամասնվել է, որ այդ թվում՝ 256 զինվորական է զոհվել Գազայում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկից ի վեր։

Պատերազմի սկզբից Իսրայելի ՊԲ վիրավորված անձնակազմի թիվն ընդհանուր առմամբ կազմել է 3188 մարդ, որից 1842-ը՝ թեթև, 849-ը՝ միջին ծանրության , իսկ 497-ը՝ ծանր:

Ավելի վաղ Գազայի առողջապահական գերատեսչությունն էլ հայտնել էր, որ իսրայեական հարվածների հետևանքով պաղեստինցի զհոերի թիվը գերազանցել է 32 հազարը, իսկ վիրավորներինը՝ 75 հազարը:

Պաեստինյան ՀԱՄԱՍ շարժումը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, որի հետևանքով, ըստ իսրայելական իշխանությունների, 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *