Այսօր՝ժամը 90։00-ի սահմաններում, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակի զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։
Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։