News.am-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի Գերերո նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել 187 հազար բնակչությամբ Չիլպանսինգո քաղաքից 43 կմ հարավարևմուտք, UTC ժամանակով 00.01-ին:
Օջախը գտնվել է 80 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։