Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում ռազմական ուղղաթիռի կործանումից հետո, որում գտնվել է Քենիայի պաշտպանության ուժերի ղեկավար Ֆրենսիս Օգոլլան և ևս յոթ զինվորական, կործանման պատճառները հետաքննվում են, հայտնում է Citizen TV-ն։
«Պաշտպանության ուժերի ղեկավար Ֆրենսիս Օգոլլան ուղղաթիռի վթարի է ենթարկվել։
Նրա հետ եղել են ևս յոթ զինվորներ։ Վթարի պատճառները դեռ պարզված չեն։ Նախագահ Ուիլյամ Ռուտոն ներկայումս հրավիրում է Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ»,- հայտնում է հեռուստաալիքը։