ՄԵԾ ԲՈԹ։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել․․ Շատ ափսոս, հազար ափսոս․․

ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

Նորատուս են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչութայն պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչյա Գևորգյանի, Ներսիկ Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:  Ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյուրասենյակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ:  Տեղում աշխատել են նաև Փորձաքրագիտական վարչության Արևելյան բաժնի փորձաքրեագետները, բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ:Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի տղային՝ Գագիկ Հակոբյանին, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանել էին Գեղարքունիքի մարզում:Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 2-ին մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր:Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Գավառի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:Ժանանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 56-ամյա Արևշատ Ղազարյանը:Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները և նրանց միացած՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, 2-րդ վարչության պետ Ռոբերտ Սմբատյանի և նույն վարչության պետի տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ, պարզել էին, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել էին Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի՝ ժողովրդին հայտնի Արծվաքարի հատվածում՝ դեպի Գավառ տանող ճանապարհին:Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել էին «УАЗ» մակնիշի «31 ԼՏ 878» համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի բազմաթիվ հետքեր:Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ինքնաձիգից արձակված 19 պարկուճ:Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում արձակվել էր 20-ից ավելի կրակոց:Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել էին, որ սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել դատական նիստի նպատակով դատարանի բակում հավաքված Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով ներկա գտնվող անձանց ուղղությամբ, երբ տեղեկացվել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել: Հավաքվածները նշում էին նաև, որ այդ օրվա կրակոցը, հնարավոր է, վրեժխնդրություն լիներ:Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետին կից խորհրդի անդամները՝ խորհրդի անդամ Իշխան Խաչատրյանի գլխավորությամբ:Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/04/24/1260262

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *