Ես՝ քաղաքացի Պողոս Աբրահամյանս, հաշվի առնելով, որ «Հետք» լրատվամիջոցը հաճախ է անդրադառնում նախկինում տեղի ունեցած ապօրինի գործարքներին, որոնցում ներգրավված են բազմաթիվ պաշտոն զբաղեցրած անձինք ու անում բացահայտումներ, նամակով դիմել էի լրատվամիջոցին, խնդրելով անդրադառնալ Grand Hotel Yerevan-ի (նախկինում «Երևան Հյուրանոց») մասնավորեցման ապօրինի գործընթացին, որում իմ ունեցած տեղեկություններով և փաստերով՝ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ են այս կամ այն կերպ ներգրավված։ Սակայն, պարզվում է՝
«Հետք»-ը չի անդրադառնում այնպիսի կոռուպցիոն հանցագործությունների, որոնցում ներգրավված է Սերժ Սարգսյանը կամ նրա փեսան՝ Միքայել Մինասյանը, քանի որ «Ռենկո ՍՊԸ» իտալական ընկերությանն են տրվել հյուրանոցի բաժնետոմսերը, որը եղած տեղեկությունների համաձայն՝ պատկանում է Միքայել Մինասյանին, չնայած շրջանառվում է նաև Ռոբերտ Քոչարյանի անունը, իսկ թե ինչու՝ հարցին պետք է պատասխանի լրատվամիջոցը․ որովհետև իմ գրած նամակին ու ներկայացրած տեղեկատվությանը որևէ արձագանք չի եղել այդպես էլ։ Այս դեպքում, երբ «Հետք»-ը չի լուսաբանում իմ բարձրացրած խնդիրը, ես ստիպված դիմում եմ դատախազությանը և այլ լրատվամիջոցների եմ դիմում և նաև տեղյակ եմ պահում տվյալ լրտվամիջոցի դրսեւորած պահվածքի մասին։