Խնդրում եմ աղոթեք, որ հանկարծ Հայաստանի «ներկայացուցիչը» չհաղթի Եվրոտեսիլինի։ Մեծ աղետ կլինի մեր երկրի վրա…Արմեն Հարեյան

Խնդրում եմ աղոթեք, որ հանկարծ Հայաստանի «ներկայացուցիչը» չհաղթի Եվրոտեսիլինի։ Մեծ աղետ կլինի մեր երկրի վրա եթե մենք ևս մեկ անգամ մաս կազմենք այս «տեսիլին։» Իսկ այս անգամ մասնակցելու համար չիգտեմ ինչ հատուցում է լինելու։ Երկու ամիս առաջ երբ հայտարարվեց թէ ով է ներկայացնելու Հայաստանը Եվրոտեսիլին, շատերի մեջ մեծ վրդովմունք եղավ։ Բայց հիմա նկատում եմ որ շատերը հաճույքով նայում են ու ոգևորվում որ «մենք» եզրափակիչ ենք մտել։

Իմ ընկերներից մեկն ինձ ուղարկեց այս նկարները Եվրոտեսիլ 2024ից, ու ես որոշեցի դրանցից մի քանիսը կիսել ձեզ հետ, որպեսզի դուք տեսնեք թէ ինչ սրբապղծություն է կատարվում այնտեղ։ Բեմը խաչաձև է, դևերի տեսքով էակները պարում են խաչի վրա, ապա տեսանելի է խաչը կրակների մեջ։ Խնդրում եմ, կիսեք սա ձէր էջերին, վկայեք որ դուք Քրիստոսին էք պատկանում այլ ոչ թէ Նեռին, ու ցույց տվեք մարդկանց, թէ ինչ կպատահի նրանց հետ եթե նրանց մասնակցում կամ իրենց ուշադրությունն են տալիս այս սրբապղծությանը, և թէ ինչ կպատահի Հայաստանի հետ, եթե Հայաստանը ևս մեկ անգամ մասնակցենք, կամ հանկարծ Աստված չանի, մեր երկրի «ներկայացուցիչը» հաղթի այս դիվական շոուին։

— Տեր Հիսուս Քրիստոս, ես քեզ եմ ուզում և քեզ եմ հետևում։ Տեր Հիսուս Քրիստոս, մեղա, որ երբևիցե տարվել եմ Եվրոտեսիլով։ Ես խորապես ամաչում ու զղջում եմ այդ բանի համար և իմ մյուս մեղքերի համար։ Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ մեղավորիս, ողորմյա մեր ազգին և բուժիր մեզ մեր մեղքերից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *