Իրեն բլոգեր հռչակած, «Հայաքվե»- ի փչած նախագծերում «վառված», «ռուսական սալի»-ի հույսին մնացած ինքնահռչակ Միկա Բադալյանը, շարունակում է գունավոր հեղափոխություն տենչալ Երեւանի փողոցներում ՝տեղավորվելով գավազանակիր Բագրատ Գալստանյանի փիլոնի տակ:
Սույն մանրապճեղ «շպիոն Օնիկը», կամ ինչպես նրան են բնորոշում որոշ շրջանակներում «ռուս-ադրբեջանական» մարկայով ՆԱՖ-ՆԱՖ ՄԻԿՈՒԼԸ, – ում կապերն այլեւս համառ լուրերի համաձայն տարածվում են այլեւս դեպի Բոսֆորի ափեր, մի կողմից հայրենիք ա փրկում՝ աջ ու ձախ ցեխ շպրտելով հատկապես ուժային կառույցի ներկայացուցիչների վրա, (նրա թիրախում միշտ ոստիկանությունն է) մյուս կողմից էլ ջանք չի խնայում «տասովչիկություն» անելու ադրբերջանական բազմաֆրոնտալ ագենտուրայի ցանցում՝ շատ հաճախ այնպիսի տեղեկություններ տրամադրելով ռուսական ու ադրբեջանական ծագման ֆյուրերներին, որոնց նպատակը ոչ թե Միկաների նման ղառի 6-երի պատկերացրած հայրենիք փրկելն է, այլ աշխարհաքաղաքական խաղատախտակի վրա շահած դուրս գալը: Ու զավեշտալին այն է, որ հասարակության մի նեղ շրջանակ, ցարական կտերով «բտած» այս կոխլոզի եզին, կարող են լուրջ մարդու տեղ դնել ու հավատալ, որ այս ցուցամոլ ու հիստերիկ «պացանը» իրապես մտահոգված է հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագրով: Հասարակությունը պետք է ճանաչի ֆեյք եւ իրական հայրենասերներին, ու հատկապես միկուլիկների նման խռխռացող բլոգեռիկներին որոնց նպատակը ոչ թե Հայաստանի ներսում կայունություն ապահովելն է, այլ հիստերիա բարձրացնելն ու թատրոն տալը, որի ընթացքում ստաժավոր ագենտիկը չի մոռանում ցեխ շպրտելու նաեւ արվեստի, մշակույթի, մտածող ու իրական հայրանասեր հայերի ուղղությամբ, ովքեր զբաղված են ոչ թե միկաների քայքայիչ ու աղետաբեր գործունեությամբ, այլ իրենց վաստակով ու անցած ճանապարհով միկաների նմանների ագենտներին կարող են կյանքի դասեր տալ, եւ ցույց տալ ճանապարհ թե ինչպես պետք է իրականում սիրել ու խնայել սեփական ժողովրդին ու Հայրենիքին:
Հիշեցնենք նաեւ, որ սա այն նույն Միկա Բադալյանն է, ով մի խումբ տղամարդկանց հետ հարձակվել էր լրագրող Ժիրայր Ոսկանյանի վրա: Դասական խուլիգանության սցենարի մեջ՝ինչպես միշտ