Եկատերինբուրգում մեքենան վրաերթի է ենթարկել երեք մարդու, այնուհետև բախվել խանութներից մեկի պատին. Telegram-ի ալիքում հայտնում է Տարածաշրջանային պետավտոտեսչության մամուլի ծառայությունը։
«Միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 5.25-ի սահմաններում: Նախնական տեղեկություններով, պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մանրածախ վաճառքի կետում կանգնած երեք հետիոտնի, որին հաջորդել է բախումը շենքի պատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու տղամարդ և մեկ կին գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Օտարերկրյա ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է սթափության ստուգում անցնելուց։
Միջադեպի առնչությամբ մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել։
18+ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝