Օդեսայի մարզում «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով կան տուժածներ, նաև վնաս է պատճառվել ենթակառուցվածքներին, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
«Հարձակողական անօդաչու թռչող սարքերի մի քանի խմբեր ուղարկվել են Իզմայիլ շրջան։ Ցավոք սրտի, արձանագրվել են նավահանգստի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ։ Հետևանքները վերացվում են»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Հայտնի է, որ վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է, ևս երեքինը՝ միջին ծանրության։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Միաժամանակ, Ուկրաինայի հարավային պաշտպանական ուժերը հայտարարել են, որ այս գիշեր 32 անօդաչու թռչող սարք են խոցել՝ Ուկրաինայի Դանուբի նավահանգիստների վրա ժամեր տևած ռմբակոծությունը ետ մղելիս, սակայն դրանցից մի քանիսը ճեղքել են հակաօդային պաշտպանությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝