Ինչպես հայտնի է՝ Երեւանի ամենաթանկ հյուրանոցներից մեկի՝ «Երեւան» հյուրանոցի (Grand hotel Yerervan) տարածքը Սերժ Սարգսյանը Կառավարության որոշմամբ նվիրաբերել է իտալական
«Ռենկո» ընկերությանը, այնուհետեւ առանց առքուվաճառքի պայմանագրի՝ այդ նույն տարածքը տրամադրել է իր փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող ընկերությանը, ինչի հետևանքով Հայաստանից թալանվել է 50 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեղի ունեցած ապօրինի գործընթացի վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու համար, ինչպես նաեւ «Հետք» լրատվամիջոցին, սակայն «Հետք»-ը դրա վերաբերյալ հետաքննություն չի անում եւ որեւէ հոդված չի գրում։ Սրանից կարող ենք ենթադրել մի բան՝ «Հետք»-ը չի անդրադառնում նախկին պաշտոնյաների բազմաթիվ ապօրինություններին և այս դեպքում պատճառը մեկն է՝ Սերժ Սարգսյանն է ֆինանսավորում տվյալ լրատվամիջոցին ու հենց այդ պատճառով է, որ այն Սարգսյանի կառավարման տարիներին ի տարբերություն շատ ընդդիմադիր լրատվամիջոցների՝ չի ենթարկվել ճնշումների։