Թավշյա թալանչի չինովնիկներ, որոնք թելվել են ուժայինների հետ․ Սրանք հեղափոխության թիվ մեկ թշնամին են․ պետք է կտրել թալանի թելը

Գագիկ Վարդանյանը գրում է․ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, հայ հանրությունն հույս ուներ, որ Հայաստանում կվերանա կոռուպցիան և կհաստատվի արդարություն, արժանիները կնշանակվեն պաշտոնների, հասարակությունն էլ կկարողանա ստեղծել հավելյալ արժեք։ Ավելին, ՀՀ լեգիտիմ ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ պետք է ստեղծվի այնպիսի հասարակարգ, որտեղ մարդիկ կհարստանան և կհարստացնեն։ Բայց ամեն ինչ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել ամենավատ երազում։ Քաղաքապետարան, Առողջապահություն, ՊԵԿ, տեսչական մարմիններ, թաղապետեր, վարչությունների պետեր, սկսել են համատարած թալան իրականացնել։ Հարգելի պարոն վարչապետ, ցավով եմ գրում այս տողերը, բայց հավատացեք, ձեր նշանակած կադրերը, ինչպես նաև ձեր նշանակածների նշանակած կադրերը, որոնց մեծ մասը նախկին համակարգի պնակալեզներն են եղել, ամենուր իրականացնում են թալան։ Թալանչիներին գիտեք ինչու չեն բռնում․․․ Ասեմ, որովհետև Ձեր ուժայինների աշխատողները թելվել են թալանչիների հետ․ Ռայոնների թաղապետերն սկսել են ընկերություն անել իրենց թաղի միլպետի, քննաչականի պետի ու դատախազի հետ, երեկոները ուտում են ու խմում, կեղեքում այն ժողովրդին, որը ձեզ բերել է իշխանության։ Պարոն վարչապետ, կտրեք թալանի թելը, վերացրեք անարդարությունը, արեք դա որքան հնարավոր է շուտ։ Հարգանքներով, Գագիկ Վարդանյան, քաղաք Երևան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *