Հետքի լրագրող Տիրայր Մուրադյանը մի քանի անգամ փորձել է շանտաժ անել Վաղարշակ Հակոբյանից և փող վերցնել․ Հակոբյանը գրողի ծոցն է ուղարկել իբր լրագրողին և հայտնվել նրա թիրախում

Վերջին շրջանում Հետք լրատվականը, որը պատկանում է Արցախյան կլանի ներկայացուցիչ Էդիկ Բաղդասարյանին, թիրախավորել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին, ում մասին մի քանի ստահոդ տեղեկություններ են հրապարակվել։ Պարզվում է, որ այդ ամենն իր պատճառն ունի։ Հետքի լրագրող Տիրայր Մուրադյանը մի քանի անգամ խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, ակնարկել, որ կարող է նրա մասին ոչինչ չգրել, այդ ամենը որոշակի գումարի դիմաց, այլապես ինքը կարող է մի քանի հրապարակումներ անել ըդդեմ Հակոբյանի։ Ի պատիվ իրեն, Վաղարշակ Հակոբյանը գրողի ծոցն է ուղարկել շանտաժիստ լրագրողին, որից հետո հայտնվել է նրա թիրախում։ Այդպես է Հայաստանում, ով չի վճարում և անվախ է, հայտնվում է շանտաժիստների թիրախում։ Հիմա շանտաժ անողներին սկսել են լրագրող կոչել։ Վայ մեզ, որ նմաններն են զբաղվում լրագրությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *