Հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու:
Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: