Վարդան Համբարձումյանը գրում է․ Մեր ՔՊ-ական երիտասարդների ուղեղում մենակ փող աշխատելն ու բիզնես անելն է։ Որ մեկի հետ խոսում ես, ամեն մեկը մի ինչ-որ փնտրտուքի մեջ է։ Ընկերներ, մի պղծեք հեղափոխության արժեքները, մի պղծեք մեր պետությունն ու մեր սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի հետ կռիվ տալով Հայաստանի հեղինակությունն է մեծացնում, իսկ դուք ձեր հովանավորչական տասովկեքով իջեցնում եք Փաշինյանի ռեյտինգը, Հայաստանի ռեյտինգը։ Եթե ուզում եք բիզնես անեք, լավ ապրեք, շատ փող աշխատեք, գնացեք մասնավոր, ինչ ուզւոմ եք արեք, բայց եթե պատգամավոր եք, զբաղվեք ձեր գործերով։ Ես ձեզ պարզապես խոհուրդ եմ տալիս, ի վերջո Ապօրինի հարստացման օրենքը միայն նախկինների համար չէ, բոլորիդ էլ հարցնելու են, ընկեր մինիստր, սա ձեզ որտեղից․․․ ինչ միջոցներով ում հաշվին։