Լավ չեմ հասկանում էս ի՞նչ ջահելությունա մեծանում։ Այլանդակների հավաքածու են, ծնող չունեն երևի, որ իրանց երեխեքին մի քիչ խելք սովորացնեն, դաստիարակեն։
Դրա համար էլ տենցները մեծանում են, ու դառնում են խաղացողներ, նառկամաններ, եսիմ ինչ գրող ու ցավեր։
Ուրեմն մի քանի օր առաջ 44 համարի ավտոբուսով տուն եմ գալիս։ Ժամը 8։30-ի կողմերն էր, Պրոսպեկտից պետքա գամ Բանգլադեշ։ Էդ 44ն էլ սաղ աշխարհը ֆռումա ու ինչ դեմք ասես նստումա։ Մեկել Ռասիա Մոլից 2 ջահել տղա նստեցին։ Շատ վատ էին իրանց պահում, բոլորը սրանց թարս էին չափում։
Դրանցից մեկը իմ կողքն էր կանգնած, շոֆերը միամիտ լադոկ տվեց, էս տղեն եկավ ընգավ գիրկս։ Վեր կացավ մի հատ ոչ ներողություն, ոչ բան։ Ասեցի՝ մի քիչ զգույշ եղեք, ինձ ասումա՝ հա լավ մորքուր ջան թեթև տար, քեզնից նիհար եմ հաստատ չես վնասվի։
Բա ժողովուրդ ջան այ սենց այլանդակ լակոտներ են մեծանում։