ՌԴ Կեմերովոյի մարզում՝ Կուզբասում, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Համացանցի օգտատերերը հրապարակել են ստորգետնյա ցնցումների հետևանքները ներկայացնող բազմաթիվ տեսանյութեր:
Երկրաշարժի մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ վիրավորներ և ավերածություններ չկան։