Այսօր համացանցը ցնցված է անսպասելի և զայրացնող նորությունից. 108-ամյա Սվետա տատիկին՝ իր մեծ ընտանիքով, ստիպում են լքել իրենց տունը։ Պատճառը՝ նոր էլիտար շենքի կառուցումն է, որն արդեն սկսել է առաջացնել լայն դժգոհություն։
Տատիկը, ով ապրել է այդ տանը ավելի քան մեկ դար, այժմ կանգնած է տնազրկվելու վտանգի առաջ։ Նրա 4 երեխաները, 9 թոռներն ու 21 ծոռները նույնպես ստիպված են փնտրել նոր տեղ ապրելու համար։ «Ինչպե՞ս կարելի է այս տարիքում մեզ դուրս հանել մեր տնից։ Ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել, այս տունն իմ պատմությունն է»,- ասել է Սվետա տատիկը։
Ընտանիքի անդամները մեծ վրդովմունքով են խոսում իրենց տնից դուրս հանելու որոշման մասին՝ նշելով, որ նրանք չեն կարող ընդունել այս անարդարությունը։ «Մենք այստեղ ենք մեծացել, մեր ամբողջ կյանքն այս տունն է եղել։ Բայց ինչ-որ մի խումբ բիզնեսմեններ որոշել են, որ իրենց շահերն ավելի կարևոր են, քան մարդու կյանքը»,- ասաց Սվետա տատիկի թոռներից մեկը։
Սոցցանցերում նորությունն արագորեն տարածվում է, և մարդիկ խստորեն դատապարտում են այս որոշումը։ Մարդկանց զանգվածաբար արձագանքում են, կոչ անելով կանխել ընտանիքի տնազրկումը և պաշտպանել 108-ամյա տատիկի իրավունքները։
Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է տեղի իշխանությունների և կառուցապատողների վրա, ովքեր դեռ լռում են՝ չպատասխանելով հարցերին, թե ինչու պետք է մեծ ընտանիքը զրկվի իր տունից։