Ստեղծված իրավիճակը լրջագույն անհանգստություն է առաջացրել ողջ հասարակության շրջանում. 19 երեխաների կյանքը փրկած հերոս հրշեջ Կարեն Մնացականյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Բժիշկները այժմ պայքարում են նրա կյանքի համար՝ ամեն րոպեն կարևոր է։
Հիշեցնենք, որ Կարեն Մնացականյանը փրկեց 19 երեխայի՝ անձնվիրաբար դուրս բերելով նրանց այրվող գիշերօթիկ դպրոցից։ Նրա սխրանքն արժանացավ ողջ երկրի հիացմունքին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ նրան շնորհել ազգային հերոսի կոչում։ Սակայն հրդեհի ժամանակ ստացած ծանր այրվածքները ծանր ազդեցություն են թողել նրա առողջության վրա։
«Կարենը ցուցաբերել է աննախադեպ հերոսություն, սակայն նրա վիճակը մնում է ծանր։ Մենք անում ենք ամեն հնարավորն, որպեսզի փրկենք նրա կյանքը»,- հայտնում են հիվանդանոցից։
Սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում Կարենին և նրա ընտանիքին, կոչ անելով աղոթել նրա ապաքինման համար։ Հերոսների սխրանքները երբեք չեն մոռացվում, և այսօր ամբողջ երկիրը սրտանց սպասում է Կարենի լիարժեք ապաքինմանը։