Մահացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այդ երկրի նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սեպտեմբերի 13-ին, ժամը 23:30-ին, անբուժելի հիվանդությունից մահացել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Միրչա Սնեգուրը»,- գրել է Սնեգուրի հետ աշխատող պետական գործիչը։