Գաղնտիք չէ, որ պետական կառավարման համակարգը թեպետ դանդաղ, սակայն մաքրվում է այն անձանցից, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել նախկին իշխանության օդիոզ դեմքերի հետ։ Սակայն դեռ կան ոլորտներ, որոնք բառի ուղիղ իմաստով լցված են նախկին իշխանավորների սիրուհիներով, կանանցով, բարեկամներով, որդիներով և դուստրերով։ Այդ ոլորտներից մեկը նոտարական ինստիտուտն է։ Այս ոլորտը դարձել է իսկական մետաստազ կառավարման համակարգում։ Այստեղ են ծվարել նախկին իշխանությունների օդիոզ դեմքերի բազմաթիվ հարազատներ։ Օրինակ՝ նախկին վարչապետներ՝ Հովիկ Աբրահամյանի դուստրը, Տիգրան Սարգսյանի եղբոր դուստրը, «Հանրապետական» կուսակցության կարկառուն պատգամավորների և այդ կուսակցության վերնախավի հետ սերտ կապեր ունեցող տաբեր մեծահարուստների և նախկինում բարձր քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձնանց դուստրերը, կանայք, մտերիմները։ Նրանք բոլորը նոտարական ոլորտում կազմավորել են իսկական հակահեփոխական բուրգ։ Հատկանշական է, որ այս ոլորտը եզակիներից է, որտեղ հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունեցել, ավելին այս ոլորտը համակարգողները՝ ի դեմս Արդարադատության նախարների, ոչ թե բարեփոխել են, այլ ավելի են խորացրել խնամի-ծանոթ-բարեկամ հայտնի կապով գործելու ավանդույթներն ու կոռուպցիան։ Թերևս յուրաքանչյուր քաղաքացի, ով առնչվել է նոտարական համակարգի հետ, կփաստի, թե ինչ վարչարարական, դատական քաշքշուկների և կոռուպցիայի մեջ է հայտնվում, երբ գործը հասնում է նոտարներին։ Ավելին ըստ որոշ լուրերի Հայաստանում կան նոտարներ, որոնց մեկ օրվա եկամուտը կազմում է մինչև մեկ միլիոն դրամ։ Հարամարվետ աշխատասենյակներ, փող, ճոխություն, սրանք նոտարների գործունեության անբաժանելի մասն են կազմում։ Հայստանում Արդարադատության ոլորտը նոր փոփոխությունների շեմին է կանգնած։ Նախկին նախարարը հրաժարական է տվել և գերատեսչությունում սպասում են նոր նախարարի նշանակմանը։ Կարծում ենք, որ Արդարադատության նոր նախարարի առաջին քայլերից մեկը պետք է լինի նոտարական ինստիտուտը նախկիննների «հարեմից» ազատագրելը։ Հեղափոխությունը պետք է մտնի նաև նոտարական ինստիտուտ, նրանք ովքեր նոտար են «կարգվել» իերնց հայրերի, հորեղբայրների, ամուսինների, 60 հազար դոլար կաշառքի, կամ այլ մարդկանց շնորհիվ պետք է հեռացվեն համակարգից։ Այս համակարգը պետք է ամբողջովին թարմացվի, 20-30 հազար դոլարանոց պայուսակ բռնողները չեն կարող անկաշառ լինեն։ բոլոր նոտարները, որոնք իրենց պաշտոնը նվեր են ստացել հայրիկներից, քեռիներից, կամ սիրածներից ու միլիոններ են աշխատում բացառապես կոռուպցիայի միջոցով՝ չպետք է այլևս տեղ ունենան այս ոլորտում, ,եթե իհարկե կա կամք այս բնագավառը բարեփոխելու։ Անարդարդության այս որջը պետք է մաքրվի 2026 թվականի ընտրություններից առաջ։ Հենց այս կեղտերի պատճառով է հասարակության մի մասը զզվում գործող իշշխանություններից։ Հայ մարդը, գյուղացին ու բանվորը պետք է տեսնի, որ գործող իշխանությունը մաքրում է Հայաստանը անարդար ու կաշառակեր կեղտերից։