Շտապ լուր. Արզականցի Զորիկի զոհերի թիվը հասավ 3-ի. Քիչ առաջ նոր սպանություն կատարեց․ Մանրամասներ

Քիչ առաջ հիվանդանոցում մահացավ արզականցի մարդասպանի կողմից այս գիշեր դանակահարված երկրորդ անձը:

Այս մասին հայտնում է InfoPort.am-ի թղթակիցը։ Ժամեր առաջ iPress.am-ը հայտնել էր, որ հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 09:40-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ հոգի էլ տեղափոխվել է դանակահարված

վիճակում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սոս Գևորգյանն էր, իսկ վիրավորը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արթուր Մանուկյանն է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող «Հիդրոշինարար 5» բաց բաժնետիրական ընկերության շինարարական կազմակերպության տարածքում: Նշված սպանությունը կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա Զորիկ Մելքոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Զ. Մելքոնյանը Արզական գյուղում սպանել էր իր կնոջը, ապա դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել իր հարևաններին ու դիմել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *