Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը հանդես է եկել կարևոր նախազգուշացմամբ վարորդների համար։ Սուրենյանը հայտարարում է, որ այս գիշեր Հայաստանում սպասվում է ձյուն, ինչը կարող է ստեղծել վտանգավոր պայմաններ ճանապարհներին։
«Հետո չասեք՝ չեմ ասել», – ընդգծել է Սուրենյանը՝ հորդորելով վարորդներին շտապ փոխել իրենց մեքենաների ամառային անվադողերը ձմեռայիններով։
Հորդոր է տրվում նաև խուսափել երեկոյան և գիշերային ժամերին ճանապարհ դուրս գալուց՝ չնախապատրաստված վիճակում։
Այս եղանակային փոփոխությունը կարող է ստեղծել սառցակալման վտանգ, այնպես որ, զգուշություն ցուցաբերեք։