Բոլորին զարմանալի թվաց, թե ինչու ՀՀ իշխանությունը որոշեց պատժել դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին։ Ինչպես ասում են․ Առանց կրակ ծուխ դուրս չի գալիս։ Իրավապահ մարմիններին հայտնի է դառնում, որ ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տարիներ առաջ կատարել է խարդախություն, փաստաթղթերի կեղծում, որի շնորհիվ Մինասյանի եղբոր՝ Միշիկ Մինասյանի մտերիմ ընկեր, ռուսահայ օլիգարխ Արթուր Ջանիբեկյանը՝ գիժ մականունով, Երևանում տիրանում է Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքին (լուսանկարում)։ Երբ Մինասյանը հեռացվում է աշխատանքից և որոշվում է, որ նրան պետք է ձերբակալեն, հայտնի է դառնում, որ պետական գույքի այս թալանին մասնակից է նաև Մինասյանի զուգընկեր և ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Հարուցված է քրեական գործ՝ փստաղթերի կեղծում, խարդախության միջոցով պետական գույքի յուրացում։