Մեր կարծիքով պայման-առաջարկը կայանում է հետևյալում.
– անցնել որևէ գործատուի մոտ աշխատանքի, դառնալով գրանցված աշխատող,
– աշխատավարձից պետական բյուջե մուտքագրվող եկամտահարկը ետ վերադարձնել՝ ուղղված վարկը մարելուն,
– աշխատավարձի 50 տոկոսի փոխարեն բռնագանձել 20 տոկոսը, մնացածը նորից վարկի մարմանն ուղղել:
Գործընթացը կգործի 24 ամիս:
Այսպիսով, հաշվի առնելով վարկառուների քանակը այս միջոցառման համատեքստում և նրանց գոնե 50 տոկոսի ներգրավածությունը, կարող ենք կատարել հետևյալ հաշվարկը.
Եթե 218 հազարից 100 հազար վարկառու մասնակցի այս միջոցառմանը և միջինը ամսական գրանցի 150.000դր անվանական աշխատավարձ, ապա եկամտահարկը կկազմի.
ամսական կտրվածքով՝
• 30.000դր* 100 հազար աշխատող՝ 3մլրդ դրամ,
• 20 տոկոս բռնագանձվող գումար աշխատավարձից ևս 3մլրդ դրամ,
տարեկան կտրվածքով՝
• 3մլրդ * 12 ամիս՝ 36 մլրդ դրամ, 2 տարվա համար 72 մլրդ. դրամ,
• բռնագանձվող գումարի դեպքում՝ 3մլրդ * 12 ամիս՝ 36մլրդ դրամ և նորից 2 տարվա կտրվածքով՝ 72 մլրդ դրամ:
Այսպիսով բանկերը 2 տարում կստանան 144 մլրդ դրամ:
Դրական վարկային պատմություն ունենալու համար, սա լավ է մեր քաղաքացիների համար, որովհետև մարդիկ կարող են նորից վարկեր ստանալ, հաշիվները կալանքից կազատվեն և այլն:
Պետական բյուջեի համար, փաստորեն լավ չէ, մինուս 72 մլրդ դրամ՝ երկու տարում, իսկ եթե բոլոր շահառուները մասնակցեն շուրջ 150 մլրդ դրամի պակասուրդ բյուջեից:
Բայց, ամենաշահավետը կլինի բանկերի համար, որոնք կստանան շուրջ 300 մլրդ դրամ, եթե բոլոր շահառուները մասնակցեն:
Հիմա, հարց է առաջանում մեր բանկերը լուրջ խնդիրներ ունե՞ն, թե՞ ոչ:
Բացի այդ, ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում մեր կողմից առաջարկվեց օրավարձով աշխատողներին բերել լույսի դաշտ,խոսքը միկրոբիզնեսի մասին է, ինչն այն ժամանակ մերժվեց:Հարց է առաջանում, ինչու՞:
Եվ վերջում հարկ ենք համարում նաև հիշեցնել, դեռևս 2021 թվականին, Գագիկ Ծառուկյանը և իր թիմը առաջարկում էին մարել մինչև 3մլն դրամ վարկերը, որի շահառուներն էին շուրջ 1,8 մլն քաղաքացիներ, բայց այն չէր լինելու պետական բյուջեի հաշվին:
Ինչևէ, եթե անհուսալի վարկեր ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց լավ զգալ ապա վատ չէ, վատ չէ նաև այն, որ երեք տարի առաջվա առաջարկը, այլ մեխանիզմով մասնակիորեն իրականացվում է:
Այսպիսով, լավին՝ լավ, վատին՝ վատ:
Միքայել Մելքումյան
Շաքե Իսայան
Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն