Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն է գործուղում Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել Ֆրանսիացի նախարարը։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր»,– գրել է նա։

Սեբաստիեն Լեկորնուն նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինքը հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *