Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:

Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *