Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը․․․

Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում․․․
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում․․․
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ընդունել 1340 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 607 երեխաների, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները․․․
Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը․․․