Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը

Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։

Այս մասին «X»-ի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» քայլն է»,- գրել է նա։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*