Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տարածում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրան փաստաբան են տրամադրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շինծու մեղադրանքով ձերբակալվել են նաեւ Արցախի նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։