ԱՐՏԱՀԵՐԹ ԼՈՒՐ ՍԱՀՄԱՆԻՑ.. Հայ – ադրբեջանական սահմանին….

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է ներդնել իր ավանդը կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում։

Հայտարարելով, որ իրադարձությունները Հարավային Կովկասում ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա, Բաղերին նշել է, որ լարվածության շարունակումը չի համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների շահերին։

Հայաստանի եւ Ադրբեջանի սահման դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամության մասին հայտնելով՝ Բաղերին ընդգծել է, որ որեւէ երկրի պաշտպանունակության բարելավման թիկունքում չպետք է լինեն ագրեսիվ նպատակները կամ մտադրությունները։ «Տարածաշրջանում խաղաղությունը եւ հանդարտությունն են համապատասխանում բոլոր երկրների շահերին, եւ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջոցով, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է խաղաղությանը»,- նշել է նա։

Անդրադառնալով Հայաստանում վերջերս տեղի ունեցած ԱՄՆ զորավարժություններին՝ գեներալ Բաղերին հայտնել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունություն կհրահրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *